Կարևոր իրադարձություններ

Աշխատանքային գործունեությունս շարունակելու եմ մասնավոր ոլորտում. Հայկ Չոբանյան

10 Հոկտեմբեր, 2021 11:11
Հեղինակ՝ Հայկ Չոբանյան
Աշխատանքային գործունեությունս շարունակելու եմ մասնավոր ոլորտում. Հայկ Չոբանյան
ԲՏԱ նախկին նախարար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
 
«Սիրելի բարեկամներ, իմ աշխատանքային գործունեությունը շարունակելու եմ նույն ռազմավարական բնագավառներում, սակայն մասնավոր ոլորտում։ Միաժամանակ շարունակելու եմ իմ հնարավորությունների շրջանակներում աջակցել կարևորագույն նախագծերի իրականացմանը՝ հանուն անվտանգ և արժանապատիվ Հայաստանի։
Պետական պաշտոնավարումս իրականացրել եմ նվիրումով՝ առավելագույնս կիրառելով իմ կյանքի և գործունեության ընթացքում ձեռք բերած փորձն ու գիտելիքները։ Հասկացել եմ, որ ինստիտուցիոնալ լուծումներ կարելի է և պետք է տալ ոչ միայն պետական, այլ մասնավոր և հասարակական ոլորտներում։ Այդ համոզմունքն է նաև նպաստել իմ այս որոշմանը, այն է՝ ստեղծել կայուն, կենսունակ, զարգացող հարթակ ռազմավարական նշանակություն ունեցող տեխնոլոգիաների զարգացումը խթանելու, առկա ներուժը համախմբելու, նոր ուժ ձևավորելու, արժեքներ ստեղծելու համար՝ երկիրը շատ ավելի անվտանգ, ապահով և զորավոր դարձնելու համազգային մասնակցությամբ։
Մեծ խնդիրներ լուծելու համար պետք է ինքներս մեծանանք՝ մտքով, հոգով և գործով»։

 

Լրահոս

Դիտել ավելին