Կարևոր իրադարձություններ

Վրաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ակտիվ հաղորդակցվում են. Վրաստանի ԱԳ նախարար

10 Հոկտեմբեր, 2021 00:20
Վրաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ակտիվ հաղորդակցվում են. Վրաստանի ԱԳ նախարար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ակտիվ հաղորդակցություն է ընթանում։ Այս մասին Վրաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է երկրի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին:

«Այսօր, 30 տարում առաջին անգամ Վրաստանն արդեն կարևոր դերակատարում և գործառույթ է ստանձնել։ Ինչպես գիտեք, Վրաստանի վարչապետի անմիջական նախաձեռնությամբ և միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ակտիվ հաղորդակցություն կա»,- ասել է Զալկալիանին:

 

Լրահոս

Դիտել ավելին