Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    475
    482

  • EUR

    548
    562

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Արցախի պետական նախարարը հորդորել է բնակիչներին զերծ մնալ բազմամարդ միջոցառումներից և պատվաստվել

09 Հոկտեմբեր, 2021 23:46
Արցախի պետական նախարարը հորդորել է բնակիչներին զերծ մնալ բազմամարդ միջոցառումներից և պատվաստվել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 9-ին հրավիրել է խորհրդակցություն, նվիրված «Covid-19» համավարակի տարածման կանխարգելման ու բուժման ընթացիկ ու նախատեսվող աշխատանքներին: Այս մասին հայտնում են ԱՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի մասին զեկույցներով հանդես են եկել ԱՀ առողջապահության նախարարության մասնագետները՝ ընդգծելով վերջին շրջանում հիվանդացության աճի արագ տեմպերը:

Առողջապահության նախարարը ներկայացրել է պատվաստման ցուցանիշները հանրապետությունում՝ շեշտելով, որ վարակի տարածման կանխարգելման գլխավոր մեխանիզմը ժամանակին պատվաստվելն է: Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում մայրաքաղաքում ու շրջաններում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների շուրջ:

Խորհրդակցության ավարտին Արտակ Բեգլարյանը մի շարք հանձնարարություններ է տվել բժշկական պարագաների ապահովվածության, պատվաստման աշխատանքների արդյունավետության բարձրացման, ախտահանիչ միջոցառումների անցկացման և այլ ուղղություններով: Պետական նախարարը նաև հորդորել է բնակիչներին զերծ մնալ բազմամարդ միջոցառումներից և պատվաստվել:

 

Լրահոս

Դիտել ավելին