Կարևոր իրադարձություններ

Տավուշի մարզում բախվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան ու 58-ամյա վարորդի Niva-ն. կան վիրավորներ

09 Հոկտեմբեր, 2021 22:45
Տավուշի մարզում բախվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան ու 58-ամյա վարորդի Niva-ն. կան վիրավորներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ապրիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 7-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Կողբ-Բերդավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Տավուշի մարզի բնակիչներ, 53-ամյա Նորիկ Մաճկալյանի վարած` Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության Mercedes մակնիշի և 58-ամյա Մեխակ Հարությունյանի վարած ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով Մ. Հարությունյանն ու նրա ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ, Հեղինե Ղումաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին