Կարևոր իրադարձություններ

Խաղաղ բնակչի սպանությունը ահաբեկչական գործողություն է․ ԱՀ նախագահի խոսնակ

09 Հոկտեմբեր, 2021 20:14
Խաղաղ բնակչի սպանությունը ահաբեկչական գործողություն է․ ԱՀ նախագահի խոսնակ

Ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանությունն Արցախի դեմ ահաբեկչական գործողությունների շարունակությունն է: «Սպուտնիկ Արմենիա» հետ զրույցում նման գնահատական է տվել Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

«Ահաբեկչական գործողությունների հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս պահին աշխատում են քննիչները։ Մենք մեր հերթին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ վերլուծում ենք իրավիճակը՝ անվտանգության բարձրացմանն ուղղված նոր միջոցներ ձեռնարկելու նպատակով»,- ասել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին