Կարևոր իրադարձություններ

Ռոմանոս Պետրոսյանը հորդորում է միանալ համավարակի դեմ միասնական պայքարին

09 Հոկտեմբեր, 2021 19:34
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Ռոմանոս Պետրոսյանը հորդորում է միանալ համավարակի դեմ միասնական պայքարին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. 

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Աշխարհով մեկ տարածված COVID-19 համավարակը բարդ մարտահրավեր է՝ ուղղված մեր քաղաքացիական գիտակցությանն ու հանրային կյանքի հանդեպ պատասխանատվության զգացումին: Եվ այդ մարտահրավերին դիմակայելու միայն մեկ ճանապարհ կա՝ քաղաքացիական գիտակցության բա՛րձր աստիճանի դրսևորում ու յուրաքանչյուր մակարդակում հանրային պատշա՛ճ վերահսկողության սահմանում:

Ես համոզված եմ, որ միմիայն կողքինի առողջության ու կյանքի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի ու հարգանքի դրսևորման միջոցով մենք կարող ենք հաղթանակած դուրս գալ այս պայքարից:

Առանձնահատուկ հորդորում եմ՝ միանալ համավարակի դեմ միասնական պայքարին, խստորեն պահպանե՛լ սահմանված հակահամաճարակային նորմերը և պատվաստվել՝ կանխելով վարակի տարածումը:

Պատվաստվե՛ք, եղե՛ք առողջ, մի՛ վտանգեք ձեր և ձեր հարազատների կյանքը»։

 

Լրահոս

Դիտել ավելին