Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    475
    482

  • EUR

    548
    562

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Մարգարա գյուղում՝ սեփական տանը, հայտնաբերել են 65-ամյա տղամարդու կիսամոխրացած դին

09 Հոկտեմբեր, 2021 17:20
Մարգարա գյուղում՝ սեփական տանը, հայտնաբերել են 65-ամյա տղամարդու կիսամոխրացած դին

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։10-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մարգարա գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։

Փրկարարներն ու ոստիկանները նշված փողոցի 17 տանը հայտնաբերել են տանտիրոջ՝ 65-ամյա Մարկոս Գրիգորյանի կիսաայրված դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս մահճակալին պառկած է եղել, և վառած ծխածոտի պատճառով կրակ է առաջացել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։  Փրկարարներն ու ոստիկանները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։ Կայքի տեղեկություններով՝մահացածը միայնակ էր բնակվում։

Լրահոս

Դիտել ավելին