Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի դիպուկահարի կրակոցից Մարտակերտի հարակից դաշտում ԱՀ բնակչի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ․ ԱՀ ոստիկանություն

09 Հոկտեմբեր, 2021 16:21
Ադրբեջանի դիպուկահարի կրակոցից Մարտակերտի հարակից դաշտում ԱՀ բնակչի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ․ ԱՀ ոստիկանություն
Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձը՝ Մարտակերտ քաղաքի 55-ամյա բնակիչ Արամ Տեփնանցն է: Այս մասին հայտնում է ԱՀ ոստիկանությունը։
 
Դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Մարտակերտ քաղաքի հարակից դաշտում:
Իրավապահ մարմինները կատարել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն:
 
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
 
Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:
 

Լրահոս

Դիտել ավելին