Կարևոր իրադարձություններ

«Գազպրոմից» հայտնել են, որ իրենք կատարում են դեպի Եվրոպա գազի մատակարարման բոլոր դիմումները

09 Հոկտեմբեր, 2021 15:55
«Գազպրոմից» հայտնել են, որ իրենք կատարում են դեպի Եվրոպա գազի մատակարարման բոլոր դիմումները

«Գազպրոմը» բավարարում է իր գնորդների՝ դեպի Եվրոպա գազ մատակարարելու բոլոր դիմումները և գործում է դրանց համաձայն: Այս մասին Россия-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահի տեղակալ, «Գազպրոմ էքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովան:

«Մենք բավարարում ենք մեր գնորդների բոլոր դիմումները և գործում ենք այդ դիմումներին համապատասխան: Գազի շուկայում գների հետ կապված իրավիճակը պետք է կանխատեսելի լինի: Իրականում, առաջին հերթին, մենք կարծում ենք, որ գազի շուկայում կանխատեսելիություն է անհրաժեշտ», – ասել է նա:

Նրա խոսքով՝ երկարաժամկետ պայմանագրերի առավելությունները նրանում են, որ գազի գնի գագաթնակետային արժեքները հարթվում են որոշակի բանաձևերով:

 

Լրահոս

Դիտել ավելին