Կարևոր իրադարձություններ

Հանրապետության որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 29 աստիճանի

09 Հոկտեմբեր, 2021 15:09
Հանրապետության որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 29 աստիճանի

Հանրապետության տարածքում hոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Հայաստանի մարզերից Սյունիքում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կհասնի +28… +29:

 ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանում առաջիկա շաբաթվա ընթացքում օդի ջեմաստիճանը կհասնի +26-ի:

 

Լրահոս

Դիտել ավելին