Կարևոր իրադարձություններ

Մենք վշտացած ենք Բաթումիում բնակելի շենքի փլուզման պատճառով․ ՀՀ ԱԳՆ

09 Հոկտեմբեր, 2021 13:47
Մենք վշտացած ենք Բաթումիում բնակելի շենքի փլուզման պատճառով․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Բաթումիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ գրառում է կատարել «Twitter»-ի իր միկրոբլոկում։

«Մենք վշտացած ենք Բաթումիում բնակելի շենքի փլուզման պատճառով: Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում: Հայաստանը Վրաստանի բարեկամ ժողովրդի կողքին է», – ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին