Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    475
    482

  • EUR

    548
    562

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Վրաստանում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել

09 Հոկտեմբեր, 2021 13:32
Վրաստանում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել

Վրաստանում հոկտեմբերի 11-ը հայտարարվել է սգո օր: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է Jnews.ge-ն:

«Խորին ցավակցություն եմ հայտնում Բաթումիում տեղի ունեցած ողբերգության համար եւ ցավակցում եմ զոհերի ընտանիքի անդամներին ու հարազատներին: Նրանց հետ միասին ողջ Վրաստանը սգում է այս սարսափելի ողբերգությունը:

Իմ որոշմամբ, ի հիշատակ զոհվածների, երկուշաբթին՝ հոկտեմբերի 11-ը, կհայտարարվի սգո օր:

Պետությունը միջադեպից տուժածներին կտրամադրի համապատասխան օգնություն:

Բոլոր այն անձինք, որոնց մեղքը բացահայտվի, կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Ներքին գործերի նախարարությունն արդեն երեք մարդու է ձերբակալել, հետաքննությունը շարունակվում է», – գրել է Իրակլի Ղարիբաշվիլին սոցիալական ցանցում:

Լրահոս

Դիտել ավելին