Կարևոր իրադարձություններ

Թեհրան-Երևան չվերթից հետո Ինտերպոլի կողմից հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է

09 Հոկտեմբեր, 2021 12:11
Թեհրան-Երևան չվերթից հետո Ինտերպոլի կողմից հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 8-ին Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Ակբար Կ.-ն:

Ըստ ոստիկանության հաղորդագրության, տղամարդը 2013 թ. ապրիլի 10-ից Կիպրոսի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր ծանր հանցագործության շուրջ նախնական համաձայնության գալու և կողոպուտի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին