Կարևոր իրադարձություններ

Խարդախության կասկածանքով բերման ենթարկվածը նաև հետախուզվում էր

09 Հոկտեմբեր, 2021 11:33
Խարդախության կասկածանքով բերման ենթարկվածը նաև հետախուզվում էր

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 8-ին Վանցյան փողոցից, խարդախություն կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 39-ամյա Սահակ Ա.-ն, որտեղ պարզվել է, որ նա հոկտեմբերի 4-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:

Սահակ Ա.-ն ձերբակալվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին