Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլին գանգատով դիմել է միջազգային հանրությանը

09 Հոկտեմբեր, 2021 11:18
Սաակաշվիլին գանգատով դիմել է միջազգային հանրությանը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի դիմել է միջազգային հանրությանը՝ բողոքելով, որ քրեական գործերով դատական լսումներ չեն նշանակվում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Ինձ արդեն 9 օր պահում են բանտում առանց լսումների, և դատավորն իմ փաստաբանին այսօր ասել է, որ առաջիկա շաբաթներին լսումներ չեն սպասվում։ Առկա է ակնհայտ փորձ՝ թույլ չտալու իմ հայտնվելը հանրության մեջ ընտրությունների երկրորդ փուլից առաջ, մինչդեռ գրեթե յուրաքանչյուր խոշոր քաղաքում իմ կուսակցությունն Իվանիշվիլիի կուսակցության հետ գնում է կողք-կողքի։ Հուսով եմ՝ աննկատ չեք թողնի այս գործը»,-գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում։

 

Լրահոս

Դիտել ավելին