Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    548,5
    562,5

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Համանախագահները, ՄԱԿ-ի ու ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները ընդգծել են մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքի կարևորությունը

08 Հոկտեմբեր, 2021 23:50
Համանախագահները, ՄԱԿ-ի ու ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները ընդգծել են մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքի կարևորությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) երեկ և այսօր Ժննևում խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահի հետ: Այս մասին հայտնում է «Ազատություն ռադիոկայանը»

անդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Ըստ համանախագահների տարածած հաղորդագրության` բոլոր մասնակիցներն ընդգծել են միջազգային մարդասիրական կազմակերպությունների լիարժեք, անարգել մուտքի կարևորությունը` իրենց աշխատանքներն իրականացնելու համար:

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի  ղեկավարների ստորագրած նոյեմբերյան եռակողմ հայտարարության 7-րդ կետը սահմանում է` «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո», սակայն նա մինչ այժմ Լեռնային Ղարաբաղի տարածք չի այցելել:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների «վերջին կառուցողական հանդիպման լույսի ներքո» համանախագահները ողջունել են Ադրբեջանի կողմից մեկ հայ զինծառայողի վերադարձը, ինչպես նաև քննարկել հնարավոր դեէսկալացիոն և հումանիտար միջոցառումները, այդ թվում ` ձերբակալվածների, անհայտ կորածների և բոլոր տեղահանվածների կամավոր վերադարձը: Համանախագահներն ընդգծել են կողմերի հետ աշխատանքը շարունակելու մտադրությունը` համաձայնության կետեր գտնելու համար:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին