Կարևոր իրադարձություններ

Մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները կան և շարունակելու են լինել ամենաբարձր մակարդակի վրա. Վաղարշակ Հակոբյան

08 Հոկտեմբեր, 2021 23:28
Հեղինակ՝ Վաղարշակ Հակոբյան
Մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները կան և շարունակելու են լինել ամենաբարձր մակարդակի վրա. Վաղարշակ Հակոբյան

ԱԺ պատգամավոր,«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում մասնավորապես ասված է.

«Ինչպես արդեն տեղեկացրել էի, հոկտեմբերի 3-6-ը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում էի Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ հանդիպումներ ենք ունեցել ՌԴ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ամփոփելով ԱԺ նախագահի` այս պաշտոնում առաջին պաշտոնական այցը, այն գնահատում եմ խիստ արդյունավետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի, Արցախի, ինչպես նաև տարածաշրջանի առաջնային լուծում պահանջող խնդիրներ, ձեռք բերել կարևոր պայմանավորվածություններ:

Մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները կան և շարունակելու են լինել ամենաբարձր մակարդակի վրա»:

 

Լրահոս

Դիտել ավելին