Կարևոր իրադարձություններ

Dasaran.am-ի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է

08 Հոկտեմբեր, 2021 23:08
Dasaran.am-ի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է

Dasaran.am- ը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Արդարությունը վերականգված է․ Dasaran-ը ինչպես միշտ կրթության կողքին է:

Ուրախ ենք տեղեկացնել, որ «AM» իրավաբանական ընկերության պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ մոտ 1,5 տարի առաջ՝ 2020 թվականի ապրիլի 10-ին, Dasaran-ի դեմ հարուցված քրեական գործը կարճված է և Dasaran-ի բարի համբավը վերականգնված է:

Չնայած այն բանին, որ Dasaran-ն առաջինն էր, որ համավարակի ընթացքում բոլոր դպրոցներին հնարավորություն տվեց շարունակել բնականոն ուսուցման գործընթացը՝ տրամադրելով անհրաժեշտ հեռավար բոլոր գործիքները, իր այդ խիտ ծանրաբեռնվածության շրջանում ստիպված էր պայքարել սեփական հեղինակության և արդարության վերականգնման համար։

Հիշեցնենք, որ Dasaran-ը 2016 թվականին Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) կողմից ճանաչվելով աշխարհի 5 լավագույն նորարարական կրթական ծրագրերից մեկը, իսկ 2020 թվականին EdTech Breakthrough ամենամյա միջազգային մրցույթում ճանաչվելով հաղթող և դասվելով աշխարհի 100 առաջատար տեխնոլոգիական լուծումների շարքում՝ կարողացավ աշխարհի կրթական քարտեզի վրա կանգնեցնել Հայաստանի դրոշը, որպես պոտենցիալ կրթություն արտահանող երկիր։

Ուրախ ենք, որ մեր եկրում արդարությունը հաղթանակ տարավ։

Dasaran-ի թիմն ինչպես միշտ կրթության կողքին է և շարունակում է կրթության ոլորտում իր ներդրումն ունենալ ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս։

Հ․Գ․ Շնորհակալություն բոլոր այն գործընկերներին և մարդկանց, որոնք միշտ մեր կողքին են»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին