Կարևոր իրադարձություններ

Մասիս քաղաքում ավտովթար է տեղի ունեցել. կա վիրավոր

08 Հոկտեմբեր, 2021 22:29
Մասիս քաղաքում ավտովթար է տեղի ունեցել. կա վիրավոր

Այսօր՝ ժամը 12:40-ի սահմաններում, Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի է ունեցել ավտովթար: Բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 29-ամյա Թորգոմ Պ.-ի վարած Opel մակնիշի և 64-ամյա Էդիկ Կ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com  կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, Mercedes-ի վարորդին տեղափոխել են հիվանդանոց՝ «Մասիս» ԲԿ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին