Կարևոր իրադարձություններ

Կարբի գյուղում ավտոմեքենա է այրվել. վարորդի առողջական վիճակը գնահատվել է ծանր

08 Հոկտեմբեր, 2021 21:38
Կարբի գյուղում ավտոմեքենա է այրվել. վարորդի առողջական վիճակը գնահատվել է ծանր

Այսօր՝ ժամը 17:52-ի սահմաններում, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Կարբի գյուղում բռնկված հրդեհի մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ի պաշտոնական կայքից:

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները:

Պարզվել է, որ Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող հանդամասում այրվում է ավտոմեքենա։

Ինչպես պարզվել է, մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Աշտարակի բժշկական կենտրոն:

Բժիշկները նրա առողջական վիճակը ծանր են գնահատել:

Վիրավորը տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել` 18:35-ին: Այրվել են բեռնատար ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը։

Հրշեջ-փրկարարները փակել են բեռնատար ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին