Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է դատաբժշկական փորձաքննություն նշանակել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է «Նորքի զինված խմբի» գործով:
Օգօստոսի 13-ին պարզվեց, որ Վահան Շիրխանյանը ուղեղի կաթված է ստացել և չի կարող ներկայանալ դատական նիստերին:
Շիրխանյանի պաշտպանի՝ Հայկ Ալումյանի խոսքով, Վահան Շիրխանյանի վիճակի մեջ փոփոխության չկա, և դրական փոփոխությունները դանդաղ են զարգանում:
Այսօր դատական նիստ է կայացել, որի արդյունքում որոշվել է միջգերատեսչական բժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին։
Ինչպես հաղորդում է «Փաստինֆոն», դատական նիստը հետաձգվել է այնքան ժամանակով, քանի դեռ չկա փորձաքննության եզրկացությունը: