Կարևոր իրադարձություններ

Վահան Շիրխանյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել

08 Հոկտեմբեր, 2021 21:07
Վահան Շիրխանյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել

 Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է դատաբժշկական փորձաքննություն նշանակել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է «Նորքի զինված խմբի» գործով:

Օգօստոսի 13-ին պարզվեց, որ Վահան Շիրխանյանը ուղեղի կաթված է ստացել և չի կարող ներկայանալ դատական նիստերին:

Շիրխանյանի պաշտպանի՝ Հայկ Ալումյանի խոսքով, Վահան Շիրխանյանի վիճակի մեջ փոփոխության չկա, և դրական փոփոխությունները դանդաղ են զարգանում:

Այսօր դատական նիստ է կայացել, որի արդյունքում որոշվել է միջգերատեսչական բժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին։

Ինչպես հաղորդում է «Փաստինֆոն», դատական նիստը հետաձգվել է այնքան ժամանակով, քանի դեռ չկա փորձաքննության եզրկացությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին