Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Գյումրու բժշկական կենտրոն: Վերջինս դինամիկ կերպով զարգանում է և որակյալ բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ մատուցում Գյումրի քաղաքի և Շիրակի մարզի բնակիչներին:
Բժշկական կենտրոնը վերջերս համալրվել է ևս մեկ համակարգչային տոմոգրաֆով, ինչպես նաև թթվածնի արտադրության նոր կայանով, որոնք չափազանց անհրաժեշտ են կորոնավիրուսային հիվանդության բուժման համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով, Գյումրու ծննդատունը ևս ինտենսիվ վերանորոգվում է և վերազինվում: