Կարևոր իրադարձություններ

Տեխնիկական խնդրի պատճառով չեղարկվել է «Արմենիա» ավիաընկերության Երևան- Մոսկվա-Երևան չվերթը. պարզաբանում

08 Հոկտեմբեր, 2021 20:11
Հեղինակ՝ Aircompany Armenia
Տեխնիկական խնդրի պատճառով չեղարկվել է «Արմենիա» ավիաընկերության Երևան- Մոսկվա-Երևան չվերթը. պարզաբանում

Այսօր «Արմենիա» ավիաընկերության Երևան_Մոսկվա-Երևան չվերթը չեղարկվել է, ինչի առթիվ ավիաընկերությունը պարզաբանում է տարածել:

Պարզաբանման մեջ մասնավորապես նշված է.

Այսօր 08:20 ծրագրված Երևան-Շերեմետևո-Երևան NGT 932/931 չվերթի չեղարկման մասով պարզաբանում ենք, որ նախքան չվերթի իրականացումը, օդանավի անձնակազմը նախաչվերթային ստուգման ընթացակարգերի ընթացքում հայտնաբերել է տեխնիկական խնդիր: Եվ անվտանգության նկատառումներից ելնելով օդանավի հրամանատարը որոշում է կայացրել չիրականացնել չվերթը՝ առաջնորդվելով բացառապես իր և տեխնիկական անձնակազմի մասնագիտական եզրակացություններով»:

Ինչպես հայտնում են ավիաընկերությունից, 240 ուղևորից 110-ն արդեն փոխել են ավիատոմսերը հաջորդ չվերթների ավիատոմսերով:

 

Լրահոս

Դիտել ավելին