Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    475
    482

  • EUR

    548
    562

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

ՔԿ ծառայողի օրվա 7-րդ տարեդարձի առթիվ կոմիտեի մի շարք աշխատակիցներ արժանացել են տարբեր պարգևների և խրախուսանքների (լուսանկարներ)

08 Հոկտեմբեր, 2021 18:54
ՔԿ ծառայողի օրվա 7-րդ տարեդարձի առթիվ կոմիտեի մի շարք աշխատակիցներ արժանացել են տարբեր պարգևների և խրախուսանքների (լուսանկարներ)

Քննչական կոմիտեի ծառայողի օրվա և համակարգի կազմավորման 7-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր նիստի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը պարգևներ է հանձնել Կոմիտեի մի շարք աշխատակիցների:

Հայաստանի Հանրապետության  քննչական  կոմիտեի նախագահի հրամանով՝ Հայկ Մկրտչի Գրիգորյանը պարգևատրվել է ՀՀ  քննչական  կոմիտեի բարձրագույն պարգևով՝ «Պատվավոր քննիչ»  կրծքանշանով, Քննչական  կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մովսեսի Խաչատուրյանը՝ «Հավատարմության համար» մեդալով,  կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Վարդան Վարազդատի Թադևոսյանը՝ «Անբասիր ծառայության համար» չորրորդ աստիճանի մեդալով:

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչություն առաջին վարչության պետ Ազատ Լյուդվիգի Գևորգյանին շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի,
իրավաբանական վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հասմիկ Նորիկի Լևոնյանին՝ արդարադատության առաջին դասի խորհրդականի, Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Յուրիի Բարոյանին՝ արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի, Արտակարգ իրավիճակների նախարարի, Գլխավոր դատախազի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Ոստիկանության պետի, Հատուկ քննչական ծառայության պետի և Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանների համաձայն՝ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող ևս մի շարք անձինք պարգևատրվել են մեդալներով, կրծքանշաններով, շնորհակալագրերով և հուշանվերով:

Լրահոս

Դիտել ավելին