Կարևոր իրադարձություններ

Սփյուռքահայ բարերարները ՀՀ ՊՆ-ին նվիրել են թեթև ամենագնացների խմբաքանակ

08 Հոկտեմբեր, 2021 18:36
Սփյուռքահայ բարերարները ՀՀ ՊՆ-ին նվիրել են թեթև ամենագնացների խմբաքանակ

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպել է այն սփյուռքահայ բարերարներին, որոնց ՀՀ ՊՆ-ին, ԱԻՆ-ին նվիրել են թեթև ամենագնացների խմբաքանակ:

Նախարարը, հյուրերին ողջունելով, հավաստիացրել է, որ թեպետ արվում է առավելագույնը` զինված ուժերն օր առաջ անհրաժեշտ ավտոտեխնիկայով համալրելու համար, այնուհանդերձ, Հայրենիքի պաշտպանության գործին աջակցելու պատրաստակամության այսպիսի դրսևորումները ողջունելի են:

Արշակ Կարապետյանի հրամանով սփյուռքահայ բարերարները պարգևատրվել են  «Ռազմական համագործակցության համար» մեդալով:

 

Լրահոս

Դիտել ավելին