Կարևոր իրադարձություններ

Խստացված վերահսկողություն է իրականացվել Երևանի Կենտրոն վարչական շրջանում և ՀՀ Արարատի մարզում. ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին

08 Հոկտեմբեր, 2021 18:12
Խստացված վերահսկողություն է իրականացվել Երևանի Կենտրոն վարչական շրջանում և ՀՀ Արարատի մարզում. ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության հետ հոկտեմբերի 8-ից ավելացրել և խստացրել է հանրային տրանսպորտի նկատմամբ իրականացվող վերահսկողության պարբերականությունը։

Աբովյան պուրակի և դրան հարակից տարածքներում դիտարկվել է 106 տրանսպորտային միջոց։

Արձանագրվել է իրավախախտման 21 դեպք։

Օրվա երկրորդ կեսից վերահսկողությունը տեղափոխվել է Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծ-Ագաթանգեղոս խաչմերուկին հարակից կանգառներ, Խանջյան փողոց, որը այս պահին շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին