Կարևոր իրադարձություններ

ՏԿԵ նախարարը Արտաշատ համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

08 Հոկտեմբեր, 2021 17:56
ՏԿԵ նախարարը Արտաշատ համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արտաշատ քաղաքային համայնքի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Կառլեն Մկրտչյանին:

Նախարարը շնորհավորել է նորանշանակ քաղաքապետի պաշտոնակատարին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով համայնքի նախկին ղեկավար Կարեն Բենիամինյանին իր պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքների համար։

Նախարար Սանոսյանն իր խոսքում շեշտել է, որ յուրաքանչյուր ոք իր աշխատանքը պետք է լավ կատարի, ինչպես նաև ընդգծել է միմյանց օգնելու կարևորությունը:«Ամեն մեկս մեր տեղում պետք է մեր աշխատանքը լավ անենք, ինչի շնորհիվ միայն կարող ենք ունենալ կայուն և հզոր երկիր, համայնք»,- ասել է ՏԿԵ նախարարը:

Նորանշանակ քաղաքապետ Կառլեն Մկրտչյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարությանը այս բարդ ժամանակահատվածում իրեն այս պաշտոնը վստահելու համար՝ խոստանալով ծառայել բացառապես ի շահ և հօգուտ համայնքի, երկրի բարօրության:
Կառլեն Մկրտչյանին շնորհավորել և բեղուն աշխատանք է մաղթել նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին