Կարևոր իրադարձություններ

Գառնիկ Աթանեսյանը նշանակվել է Արարատ Միրզոյանի օգնական

08 Հոկտեմբեր, 2021 17:45
Հեղինակ՝ Գառնիկ Աթանեսյան
Գառնիկ Աթանեսյանը նշանակվել է Արարատ Միրզոյանի օգնական

Ազգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչության պետ Գառնիկ Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօրվանից ստանձնում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի օգնականի պաշտոնը.

«Հարգելի ընկերներ, հարազատներ, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի օգնականի պարտականությունները` դադարեցնելով աշխատանքային գործունեությունս Ազգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչության պետի պաշտոնում:Վստահեցնում եմ` երկրի արտաքին քաղաքական գլխավոր գերատեսչությունում այս չափազանց կարևոր շրջափուլում առավելագույնն եմ ներդնելու Հայաստանի Հանրապետությանը ծառայելու համար. հետևաբար` այս հնարավորության ընձեռման համար առանձնակի շնորհակալություն եմ հայտնում պարոն Միրզոյանին:

Շնորհակալություն եմ հայտնում նաև յոթերորդ և ութերորդ գումարումների Ազգային ժողովի նախագահներ Ararat Mirzoyan-ին և Alen Simonyan-ին բարձր վստահության համար: Շնորհակալություն ԱԺ փորձագիտական և վերլուծական վարչության մեր թիմին` կատարած հսկայական աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի համար:
Օրենսդիր մարմնից գործադիր անցումն այս պահին ինձ համար կարծես հրամայական լիներ, ուստի կրկնակի պատասխանատվություն եմ զգում, որ իմ այս քայլն անպայման հետագայում արդարացված լինի:
Խաղաղություն մեր երկրին, Աստված պահապան բոլորիս»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին