Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՔԿ-ի դերը մեծ է մեր պետության իրավական համակարգի կերտման դժվարին ճանապարհին․ Արթուր Դավթյան

08 Հոկտեմբեր, 2021 17:31
ՀՀ ՔԿ-ի դերը մեծ է մեր պետության իրավական համակարգի կերտման դժվարին ճանապարհին․ Արթուր Դավթյան

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը.«Հարգելի պարոն Քյարամյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ քննչական կոմիտեի բոլոր աշխատակիցներին՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի դերը մեծ է մեր պետության իրավական համակարգի կերտման դժվարին ճանապարհին:

Քննիչները, ապացուցելով գործին և հայրենիքին իրենց նվիրվածությունը, մեծածավալ և բարդ աշխատանք են կատարում՝ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ՝ ապահովելով պատասխանատվության անխուսափելիության հանրաճանաչ սկզբունքի իրականացումը:

Համոզված եմ, որ աշխատանքների կազմակերպման նոր մոտեցումներն ու սկզբունքայնությունը, մասնագիտական պատվախնդրությունը կնպաստեն առավել արդյունավետորեն լուծելու արդիականացման ճանապարհով ընթացող ոլորտի առջև դրված բոլոր բարդ ու դժվարին խնդիրները:

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ ՀՀ քննչական կոմիտեի ողջ անձնակազմին մաղթում եմ ընտանեկան երջանկություն, առողջություն և անսասան հավատ մեր պետության առջև դրված նպատակների իրականացման համար»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին