Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    547
    561

  • RUB

    6,76
    7

Կարևոր իրադարձություններ

 

ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում Բադեն-Բադեն Սերժ Սարգսյանի այցերի հետ կապված հաղորդման հիման վրա

08 Հոկտեմբեր, 2021 17:34
ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում Բադեն-Բադեն Սերժ Սարգսյանի այցերի հետ կապված հաղորդման հիման վրա

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն։ Այս մասին «Ազատությանը» հայտնել են գերատեսչությունից՝ առանց նշելու, թե ով է նման հաղորդում ներկայացրել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էր հայտարարել, որ երրորդ նախագահի՝ Բադեն-Բադեն այցերի վերաբերյալ «Փաստերի ստուգման հարթակ»-ի ուսումնասիրությունը իրավապահներին է ուղարկելու՝ խնդրելով դրանց տալ քրեաիրավական գնահատական՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կամ վատնում կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածներով։

Լրահոս

Դիտել ավելին