Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիան դյուրացրել է դեպի Հայաստան ուղևորությունների կարգը

08 Հոկտեմբեր, 2021 16:58
Մեծ Բրիտանիան դյուրացրել է դեպի Հայաստան ուղևորությունների կարգը

Բրիտանիան դյուրացրել է դեպի 32 երկիր, այդ թվում Հայաստան ուղևորությունների կարգը: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ի հրապարակած երկրների ցանկին:

Փոփոխության արդյունքում 32 երկիր, այդ թվում Հայաստան այցելելու համար ճանապարհորդական ապահովագրություն ստանալը կդյուրացվի:

Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ քաղաքականության այդ վերջին փոփոխությունը կապված է շատ երկրներում հանրային առողջության բարելավման և պատվաստանյութի տարածման արդյունքում բրիտանացիների համար ռիսկի նվազման հետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին