Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    548,5
    562,5

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

ՀայՓոստը մինչև 50 տոկոսով իջեցնում է դեպի Եվրոպա ուղարկվող առաքանիների սակագները

08 Հոկտեմբեր, 2021 16:05
ՀայՓոստը մինչև 50 տոկոսով իջեցնում է դեպի Եվրոպա ուղարկվող առաքանիների սակագները

ՀայՓոստը տեղեկացնում է, որ հատուկ ակցիայի շրջանակում մինչև 50 տոկոսով իջեցնում է դեպի Եվրոպա ուղարկվող առաքանիների սակագները: Միջազգային ավիափոխադրող ընկերությունների հետ հաջող բանակցությունների շնորհիվ, ՀայՓոստը դեպի Եվրոպական երկրներ 1 կիլոգրամից ավել ծանրոցների համար առաքման սակագները իջեցրել է 50 տոկոսով՝ յուրաքանչյուր հաջորդ կիլոգրամի համար: Իսկ մանր կապոցների առաքման սակագինը իջեցրել է մոտ 25 տոկոս:

Համաշխարհային Փոստային Միությունը հոկտեմբերի 8-ին տոնում է Փոստի համաշխարհային օրը, որի առթիվ ՀայՓոստը բացեց նոր, հերթական վերաբրենավորված փոստային բաժանմունքը: Այն տեխնիկապես հագեցած է և ունի մի շարք նորարարություններ, ինչպես հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգ, հանդերձարան, որտեղ հաճախորդը կարող է փորձել առցանց պատվիրված իրերը, բջջային հեռախոսների և աքսեսուարների վաճառք, Wi-Fi հասանելիություն և այլն:

Նոր փոստային բաժանմունքի պաշտոնական բացմանը մասնակցեցին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը և ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը: «Արդիականացումից հետո այսօր վերաբացվում է նորացված այս գեղեցիկ, հարմարավետ, տեխնոլոգիական լուծումներով վերազինված փոստային բաժանմուքը։

Օրը նշանակալի է նաև նրանով, որ այսօր Փոստի համաշխարհային օրն է, ինչի առիթով ուզում եմ սրտանց շնորհավորել ոլորտի բոլոր աշխատակիցներին, մաղթել նորանոր ձեռքբերումներ անչափ կարևոր և պատասխանատու իրենց գործունեությունում։ Այն հետևողական աշխատանքը, որն այսօր իրականացվում է «ՀայՓոստ»-ի աշխատակիցների կողմից, վստահություն է ներշնչում, որ առաջիկայում էլ ավելի կբարձրանա մեր բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և կընդլայնվի դրանց շրջանակը»,- նշեց ՀՀ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը:

«Շնորհավորում եմ բոլորիս Փոստի համաշխարհային օրվա առթիվ և ողջունում մեր նորաբաց, վերաբրենդավորված բաժանմունքում: Մեր բաժանմունքները դառնում են ավելի հագեցած և ժամանակակից: Հոկտեմբեր ամսից առաջարկում ենք հատուկ ակցիա. այժմ ավելի մատչելի ենք դարձնում դեպի Եվրոպական բոլոր պետություններ ուղարկվող առաքանիների սակագները: Սա հնարավորություն կտա ամրապնդել Եվրոպայի հետ կապը և միաժամանակ աջակցել փոքր և միջին բիզնեսին»,- նշեց ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Լրահոս

Դիտել ավելին