Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ դեսպանությունը՝ «Գրին քարտի» խաղարկության 2023 թվականի հայտերի մասին

08 Հոկտեմբեր, 2021 14:23
ԱՄՆ դեսպանությունը՝ «Գրին քարտի» խաղարկության 2023 թվականի հայտերի մասին

ԱՄՆ «Գրին քարտի» խաղարկության 2023 թվականի հայտերն արդեն ընդունվում են։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից։

ԱՄՆ Պետդեպարտամենտի 2023 Բազմազանության վիզաների ծրագրի (DV-2023) համար կարող եք տվյալներ ներկայացնել 2021 թվականի հոկտեմբերի 6-ից՝ ժամը 12:00-ից (GMT -4), մինչև 2021 թվականի նոյեմբերի 9-ի՝ EST (GMT -5) ժամը 12:00-ը: Դիմումի ձևը ներկայացման համար հասանելի կլինի միայն այս ժամանակահատվածում: ԱՄՆ փոստային ծառայության միջոցով ներկայացված դիմումները ՉԵՆ ընդունվում:

Ուշադիր կարդացեք DV-2023-ի մուտքի հրահանգները: Դիմորդները կարող են որակազրկվել մուտքագրման ձևը ճիշտ չլրացնելու կամ մեկից ավելի մուտք ներկայացնելու համար: Հրահանգներին ծանոթանալու համար անցեք այստեղ։

Լուսանկարին վերաբերող հրահանգներ

Նախքան մուտքի գործընթացը սկսելը, հավաստիացեք, որ Ձեր և Ձեզ հետ փոխկապակցված անձանց լուսանկարները լիովին համապատասխանում են DV-2023 հրահանգներում ներառված DV մուտքի լուսանկարի պահանջներին: Անհամապատասխան լուսանկար ներկայացնելու դեպքում Ձեր գործը չի ընդունվի: Ընդունելի լուսանկարների օրինակներ տեսեք այստեղ։

Մուտքի/դիմումի ձև

Մուտքի ձևը կազմված է երկու մասից՝ մեկը հիմնական դիմորդի և մյուսը նրա հետ փոխկապակցված անձանց համար (առկայության դեպքում): Յուրաքանչյուր մաս, մինչև հաջորդ մասին անցնելը, պետք է ճիշտ և ամբողջությամբ լրացվի: Բոլոր մասերի ավարտից հետո դիմումը կուղարկվի DV-2023 վերանայման կենտրոն: Գրանցման գործընթացը սկսելու համար անցեք այստեղ։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին