Կարևոր իրադարձություններ

Մաշտոցի ոստիկանները բացահայտել են ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր

08 Հոկտեմբեր, 2021 14:16
Մաշտոցի ոստիկանները բացահայտել են ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր

Հոկտեմբերի 7-ին` ժամը 10։00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ հոկտեմբերի 6-ի ժամը 23։00-ից հոկտեմբերի 7-ի ժամը 09։45-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Մարգարյան փողոցում կայանված «Նիսան» ավտոմեքենայի ապակին և գողացել դրոնը, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Ռոստոմյան փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդը: Նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին և տվել խոստովանական բացատրություն։
Գողոնն առգրավվել է:

Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ Աջափնյակ համայնքում ավտոմեքենաներից կատարել է ևս 3 գողություն։
Հանցադրվագներից մեկը կատարվել էր սեպտեմբերի 11-ին, որի վերաբերյալ ոստիկանության Մաշտոցի բաժնում տուժողից հաղորդում էր ընդունվել։ Տղամարդը Մարգարյան փողոցում կայանված «Ֆոլքսվագեն» ավտոմեքենայի սրահից բջջային հեռախոս և փող էր գողացել։
Կատարվում է քննություն։

 

Լրահոս

Դիտել ավելին