Կարևոր իրադարձություններ

Դեսպան Խարազյանն իր հավատարմագրերն է հանձնել Թուրքմենստանի նախագահին

08 Հոկտեմբեր, 2021 13:56
Դեսպան Խարազյանն իր հավատարմագրերն է հանձնել Թուրքմենստանի նախագահին

Հոկտեմբերի 7-ին Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը «Օղուզխան» նախագահական պալատում իր հավատարմագրերն է հանձնել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

Շնորհավորելով Ռուբեն Խարազյանին Թուրքմենստանում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը կնպաստի Հայաստանի և Թուրքմենստանի միջև բարեկամական հարաբերությունների և արդյունավետ փոխգործակցության առավել ամրապնդմանը։

Դեսպան Խարազյանը Թուրքմենստանի նախագահին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի ողջույնները և հավաստիացրել, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի հայ-թուրքմենական համագործակցությունն առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ:

Հանդիպման ավարտին Ռուբեն Խարազյանը պատասխանել է Թուրքմենստանի պետական հեռուստատեսության և լրատվական գործակալության թղթակիցների հարցերին և ՀՀ դեսպանության անունից ծաղիկներ խոնարհել Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազովի դամբարանում և Անկախության հուշահամալիրում։

 

Լրահոս

Դիտել ավելին