Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    548,5
    562,5

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

ՀՀ ՔԿ վարչության պետեր Վիգեն Մեսրոպյանը և Ռաֆայել Վարդանյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով

08 Հոկտեմբեր, 2021 13:50
ՀՀ ՔԿ վարչության պետեր Վիգեն Մեսրոպյանը և Ռաֆայել Վարդանյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին:

Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել`

Վիգեն Մանուկի Մեսրոպյանին՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական.

Ռաֆայել Հարությունի Վարդանյանին՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական»:

Լրահոս

Դիտել ավելին