Կարևոր իրադարձություններ

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Դանիել Թվինինգի և Սթիվեն Նիքսի հետ

08 Հոկտեմբեր, 2021 13:37
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Դանիել Թվինինգի և Սթիվեն Նիքսի հետ

Հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ընդունեց IRI (International Republican Institute) կազմակերպության նախագահ Դանիել Թվինինգին և Եվրասիա տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից:

Դանիել Թվինինգը վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների օրակարգին և բարձր գնահատել ՀՀ Կառավարության ու Ազգային ժողովի ստանձնած հանձնառությունը դրա իրականացման գործում։

Զրուցակիցներն անդրադարձել են կազմակերպության կողմից Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների, անվտանգային միջավայրի և համավարակի վերաբերյալ վերջերս անցկացված հարցումների արդյունքներին և հավելել, որ մինչև տարեվերջ նախատեսվում է կազմակերպել նոր հարցումներ։

Դեսպան Լիլիթ Մակունցը կարևորել է կազմակերպության գործունեությունը, որի շնորհիվ հավելյալ հնարավորություն է ընձեռվում հասցեագրելու այն խնդիրները, որոնք արտահայտվում են քաղաքացիների կողմից հարցումների արդյունքում։

Դեսպան Մակունցը ներկայացրել է ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը և ընդգծել նրանում արտացոլված բարեփոխումների ոլորտները, մասնավորապես՝ դատաիրավական, ոստիկանության, կոռուպցիայի դեմ պայքարում։

 

Լրահոս

Դիտել ավելին