Կարևոր իրադարձություններ

Կիևում հայտնաբերվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Պոլյակովի դին

08 Հոկտեմբեր, 2021 13:15
Կիևում հայտնաբերվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Պոլյակովի դին

Այսօր առավոտյան Կիևի դնեպրյան շրջանում հայտնաբերվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» կուսակցության նախկին անդամ, պատգամավոր Անտոն Պոլյակովի դին: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Իրավապահ մարմինների տրամադրած տվյալներով՝ Պոլյակովի ինքնազգացողությունը վատացել է ճանապարհին՝ տաքսու մեջ։ Նշվում է, որ նա պատահական տաքսի է նստել, ոչ թե նախապես պատվիրած: Մեքենան ոստիկանները կանգնեցրել են, քանի որ վարորդը ճանապարհային երթևեկության կանոնները խախտել է: Մահացածի մոտ եղած բոլոր արժեքավոր իրերը տեղում են, արտաքինից մարմնական վնասվածքների հետքեր չեն երևում:

Շտապօգնության ծառայության բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը, հայտնել է Կիևի ոստիկանությունը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին