Կարևոր իրադարձություններ

Պատերազմի սպառնալիքը միշտ էլ կա, բայց չեմ կարծում, թե այս իրավիճակում մոտ ժամանակահատվածում պատերազմ կլինի. Սեյրան Օհանյան

08 Հոկտեմբեր, 2021 13:09
Պատերազմի սպառնալիքը միշտ էլ կա, բայց չեմ կարծում, թե այս իրավիճակում մոտ ժամանակահատվածում պատերազմ կլինի. Սեյրան Օհանյան

Պատերազմի սպառնալիք միշտ էլ կա, բայց չեմ կարծում, թե մոտ ժամանակահատվածում կարող է պատերազմ լինել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:

«ՀՀ իշխանությունների՝ անվտանգության միջավայրի փխրունության աստիճանի գնահատականը դեռևս մենք չունենք, ես նկատի ունեմ նաև այն սպառնալիքները, որոնք կան տարածաշրջանում, հատկապես տարածաշրջանային լայն նկրտում ունեցող երկրների՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական, նաև Հարավային Կովկաս ներխուժման հետ կապված բոլոր խնդիրները: Ես գտնում եմ, որ նաև այդ տանդեմի ծավալապաշտությունն է, որ ստիպել է Իրանին իր սահմաններում անվտանգության ապահովման ուղղությամբ զորավարժություններ անցկացնել:

Իրանն այն երկիրն է, որի հետ ՀՀ-ն ունի դարավոր բարեկամական հարաբերություններ, նաև Հայաստանի համար արտաքին աշխարհ դուրս գալու երկու ուղղություններից մեկն է, հետևաբար ՀՀ-ն պարտավոր է Իրանի հետ համապատասխան հարաբերություններ ձևավորել՝ տարբեր ոլորտներում, նաև տնտեսական հարաբերությունների զարգացման առումով:

Ռեալ գնահատական տալու, պատերազմական գործողությունների սկսման շուրջ եզրակացություններ անելու համար պետք է լիարժեք տիրապետել այն խնդիրներին, որոնք կան Անվտանգության խորհրդում, ՊՆ-ում, ԳՇ-ում: Ես կարծում եմ, որ պատերազմի սպառնալիքը միշտ էլ կա, բայց չեմ կարծում, թե այս իրավիճակում մոտ ժամանակահատվածում պատերազմ կլինի»,- ասաց Օհանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին