Կարևոր իրադարձություններ

Վերացվել է հանրային սննդի օբյեկտի կասեցումը. ՍԱՏՄ

08 Հոկտեմբեր, 2021 13:02
Վերացվել է հանրային սննդի օբյեկտի կասեցումը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Հովհաննես Մկրտումյանին պատկանող հանրային սննդի կազմակերպության գործունեության կասեցումը (Արարատի մարզ, գ. Թաիրով): Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ լրատվական ծառայությունից:

ՍԱՏՄ Արմավարի մարզային կենտրոնի կրկնակի ստուգման արդյունքում պարզվել է, որ այս հանրային սննդի կետում շտկվել են սանիտարահիգիենիկ բնույթի բոլոր անհամապատասխանությունները, ինչպես նաև ապահովվել է սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցների պարտադիր բժշկական զննությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին