Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    475
    482

  • EUR

    548
    562

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Հարգելի´ էջմիածնեցիներ, ձեռք ձեռքի տված մենք կառուցելու ենք մեր երազանքների Էջմիածինը. Դիանա Գասպարյան

08 Հոկտեմբեր, 2021 12:47
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան
Հարգելի´ էջմիածնեցիներ, ձեռք ձեռքի տված մենք կառուցելու ենք մեր երազանքների Էջմիածինը. Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տո՛նդ շնորհավոր, Էջմիածին

Սիրելի´ էջմիածնեցի,

Այսօր մեր սիրելի քաղաքի, հայոց հոգեւոր մայրաքաղաքի տոնն է՝ 2706-ամյակը: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի քաղաքի տոնի կապակցությամբ:

Հարգելի´ էջմիածնեցիներ, ձեռք ձեռքի տված մենք կառուցելու ենք մեր երազանքների Էջմիածինը: Հավաստիացնում եմ ձեզ, թերեւս ինքներդ էլ տեսնում եք, որ քաղաքապետարանի աշխատակազմը ջանք ու եռանդ չի խնայում, որ մեր քաղաքն օրեցօր գեղեցկանա: Այս ուղղությամբ դեռ շատ ու շատ անելիք ունենք:

Եկեք այսօրվանից է՛լ ավելի անկեղծ սիրենք մեր քաղաքը, փայփայենք, լինենք սրտացավ եւ հոգատար մեր քաղաքի հանդեպ: Մեր քաղաքն արժանի է այդ սիրուն:

Տոնդ շնորհավոր Էջմիածին, տոնդ շնորհավոր մեր սուրբ քաղաք, աշխարհի բոլոր հայերի հոգեւոր մայրաքաղաք»:

Լրահոս

Դիտել ավելին