Կարևոր իրադարձություններ

Ընդդիմադիր պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան

08 Հոկտեմբեր, 2021 12:15
Ընդդիմադիր պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Երեկ արդեն մենք պատգամավորների 1/5-ով, որի մեջ ներգրավված են «Հայաստան»-ի և «Պատիվ ունեմ»-ի պատգամավորները, դիմում ենք ներկայացրել Սահմանադրական դատարան՝ խոշորացման օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը վիճարկելու հարցով»,- ասաց Մինասյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին