Կարևոր իրադարձություններ

Թող ընթացքդ հարատև լինի, քայլերդ՝ հաստատուն, իսկ ձեռքբերումներդ՝ մնայուն, մեր սուրբ Էջմիածին․ Համբարձում Մաթևոսյան

08 Հոկտեմբեր, 2021 10:16
Հեղինակ՝ Համբարձում Մաթևոսյան
Թող ընթացքդ հարատև լինի, քայլերդ՝ հաստատուն, իսկ ձեռքբերումներդ՝ մնայուն, մեր սուրբ Էջմիածին․ Համբարձում Մաթևոսյան

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ շնորհավորելով Էջմիածնի 2706-րդ ամյակը․

«Համայն հայության հոգևոր մայրաքաղաքն այսօր տոնում է իր ծննդյան 2706-րդ ամյակը:
 
Դարերի խորքից հպարտորեն եկող հնամյա Էջմիածին քաղաքն այսօր իր հաստատուն տեղն ունի հայ ժողովրդի կյանքում և իր ժամանակակից տեսքով, ապագային միտված ծրագրերով ու հստակ քայլերով առաջ է գնում՝ արժանապատվորեն պահպանելով և իրականացնելով հոգևոր կենտրոնի իր առաքելությունը:
 
Թող ընթացքդ հարատև լինի, քայլերդ՝ հաստատուն, իսկ ձեռքբերումներդ՝ մնայուն, մեր հին ու նոր Վաղարշապատ, մեր սուրբ Էջմիածին:
 
Շնորհավոր ծնունդդ, մեր հոգևոր մայրաքաղաք:
 
Շնորհավոր տոնդ, սիրելի էջմիածնեցի և համայն հայություն»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին