Կարևոր իրադարձություններ

Փաստաբանների պալատում տեղի է ունեցել հերթական քննարկումը ՄԱԿ-ի փախստականների գործակալության ներկայացուցիչների հետ

08 Հոկտեմբեր, 2021 08:54
Փաստաբանների պալատում տեղի է ունեցել հերթական քննարկումը ՄԱԿ-ի փախստականների գործակալության ներկայացուցիչների հետ

2021թ․ հոկտեմբերի 6-ին, ՀՀ փաստաբանների պալատի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում տեղի է ունեցել հերթական քննարկում-հանդիպումը: Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից։

Քննարկմանը մասնակցել են ՄԱԿ-ի փախստականների գործակալության իրավաբանական բաժնի ղեկավար՝ Անդրեյ Արյուպինը, ՀՀ Փաստաբանների պալատի և ՀՀ փաստաբանական դպրոցի ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արդեն իսկ առկա ծրագրերը, ինչպես նաև նախանշվել են ապագա համագործակցության հնարավորությունները:

Քննարկման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել փաստաբանների համար մշակել վերապատրաստման ծրագրեր՝ փախստականների իրավունքների պաշտպանության թեմատիկայի շրջանակներում:

 

Լրահոս

Դիտել ավելին