Կարևոր իրադարձություններ

Ովքեր են Վանաձորի քաղաքապետի հավանական թեկնածուները. «Հրապարակ»

08 Հոկտեմբեր, 2021 08:03
Ովքեր են Վանաձորի քաղաքապետի հավանական թեկնածուները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վանաձորի ՏԻՄ ընտրություններին թեպետ դեռ 2 ամիս ժամանակ կա, բայց քաղաքում նախընտրական եռուզեռ է սկսվել։ Մեզ հայտնի են դարձել քաղաքապետի որոշ թեկնածուների անուններ, որոնց շուրջ քննարկումներ են ընթանում։ Չի բացառվում, որ «Քաղպայմանագրի» թեկնածուն լինի գործող մարզպետ Արամ Խաչատրյանը: Գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մամիկոն Ասլանյանը բանակցում է Խաչատուր Քոքոբելյանի հետ՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությամբ առաջադրվելու համար:

Մանե Թանդիլյանի եւ Մեսրոպ Առաքելյանի «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն «Դիետ» կաթի արտադրամասի սեփականատերն է: Վանաձորի ավագանու անդամ, նախկին ՀՀԿ-ական Արտյոմ Գրիգորյանն է նոր կուսակցություն բացել եւ դրանով կառաջադրվի, իսկ ՀՀԿ-ն դեռ որոշում չունի: ԼՀԿ-ի թեկնածուն էլ, որքան էլ տարօրինակ է, կլինի ոչ թե Վանաձորում հայտնի Մարուքյանների տոհմից, այլ ԼՀԿ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը:

«Հայրենիք» կուսակցության թեկնածուն ավագանու անդամ Վահե Դոխոյանն է: Վանաձորի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի նաեւ ԲՀԿ-ն, թեկնածուի հարցում, ասացին, դեռ չեն կողմնորոշվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին