Կարևոր իրադարձություններ

Ճամբարակում իրականացվող սուբվենցիոն 11 ծրագրերից երկուսն ավարտվել է

08 Հոկտեմբեր, 2021 00:05
Ճամբարակում իրականացվող սուբվենցիոն 11 ծրագրերից երկուսն ավարտվել է

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն 11 ծրագրերից հոկտեմբերի 7-ի դրությամբ ավարտված են երկուսը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվել է Բաղրամյան, Բաբաջանյան եւ Գարեգին Նժդեհ փողոցների որոշակի հատվածներ եւ մայթեր։Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 102 միլիոն 29 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի ապրիլից եւ ավարտվել 2021 թվականի սեպտեմբերին։ Ասֆալտապատ ճանապարհների ընդհանուր մակերեսը կազմել է 5995 քառակուսի մետր, ասֆալտապատ մայթերի ընդհանուր մակերեսը՝ 1512 քառակուսի մետր: Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով ջրահեռացման արտաքին ցանց է կառուցվել Բաբաջանյան փողոցում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 4 միլիոն 860 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2021 թվականի օգոստոսին եւ ավարտվել 2021 թվականի սեպտեմբերի 20-ին։ Ծրագրի իրականացման արդյունքում 160 մետր երկարությամբ տեղադրվել են երկաթբետոնյա վաքեր, 15 մետր երկարությամբ՝ երկաթե խողովակներ։Արտաքին ջրահեռացման համակարգն ապահովելու է սալիկապատման նախապատրաստվող փողոցի պաշտպանվածությունը։
Այս պահին Ճամբարակում ընթացքի մեջ են ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն մնացած ինը ծրագրերը։

 

Լրահոս

Դիտել ավելին