Կարևոր իրադարձություններ

ՀՀ նախագահի Հռոմի Լա Սապիենցա համալսարանի այցի ընթացքում հայտարարվել է հայագիտություն դասընթացի մեկնարկի մասին (տեսանյութ)

07 Հոկտեմբեր, 2021 23:00
 ՀՀ նախագահի Հռոմի Լա Սապիենցա համալսարանի այցի ընթացքում  հայտարարվել է հայագիտություն դասընթացի մեկնարկի մասին (տեսանյութ)

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պետական այցով Իտալիայում է և այցելել է նաև Հռոմի Լա Սապիենցա համալսարան:

Լա Սապիենցա-ն 700 տարվա պատմություն ունի և համարվում է Իտալիայի առաջատար համալսարաններից մեկը:այաստանի նախագահի այցի ընթացքում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Լա Սապիենցա համալսարանի միջև, ինչպես նաև պաշտոնապես հայտարարվել է համալսարանում հայագիտություն դասերի մեկնարկի մասին: Փաստաթուղթը ստորագրել են Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը և Լա Սապիենցա համալսարանի ռեկտոր Անտոնելլա Պոլիմենին։

Արմեն Սարգյսանը իր ելույթում նշել է.

«Այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում, մեծ իրադարձություն է։ Հպարտ եմ ասել, որ Հայաստանն աշխարհի հնագույն և յուրահատուկ երկրներից է, որը հազարավոր տարիների իր գոյության ընթացքում մեծ գիտելիք է կուտակել, և մեր պարտքն է այդ գիտելիքը կիսել ուրիշների հետ։

Կյանքում մենք կիսում ենք գիտելիքը, հույզերը, սերը։ Առանց դրա մենք չենք կարող մարդ լինել:

Ուրախ եմ, որ այսօր ներկա եմ այստեղ, ոչ թե որպես նախագահ, այլ պարզապես որպես հայ մարդ, որպես մեկը, ով կարևորում է գիտելիքը, կրթությունն ու գիտությունը, կարևորում է, որ Հռոմի սրտում՝ այս համալսարանում, լինելու են հայագիտության դասեր։ Գուցե սկզբում դասավանդվի միայն հայոց լեզու, հետո շրջանակը կարող է ավելի ընդլայնվել: Սա կդառնա շատ կարևոր կապ, որը կկամրջի ոչ միայն ներկայիս Հռոմն ու Երևանը, այլև կլինի կամուրջ պատմության մեջ, երբ հազարավոր տարիներ առաջ մեր երկու ժողովուրդներն արդեն փոխառնչություններ ունեին։ Հուսով եմ, որ այս փոքր մեկնարկը մեծ նախաձեռնության սկիզբ կդառնա։ Եվ ես կարող եմ հավաստիացնել, որ կլինեմ նրանցից մեկը, ով լիարժեք կերպով կաջակցի այս մեկնարկին»:

 ՀՀ Նախագահն ու համալսրանի ռեկտորը՝ Անտոնելլա Պոլիմենին քննարկել են հայագիտության դասընթացի ընդլայնմանն ու շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին