Այսօր՝ ժամը 15:40-ի սահմաններում, Արմավիր քաղաքում 20-ամյա Ռաֆիկ Ալեքսանյանը իր վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Հանարպետության և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիր քաղաքի բնակիչ, 90-ամյա Ռիմա Դոլինյանին: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:
Աղբյուրի հաղորդմամբ, Ռիմա Դոլինյանը տեղափոխվել է հիվանդանոց:
Աղբյուրի տեղեկություններով, վերջինս Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Դոլինյանի ազգականն է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: