Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզպետը մասնակցել է «Արվեստի փոստատար» խորագրով «Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիում 2021»-ին

07 Հոկտեմբեր, 2021 21:21
Հեղինակ՝ ՀՀ Արմավիրի մարզպետարան
Արմավիրի մարզպետը մասնակցել է «Արվեստի փոստատար» խորագրով «Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիում 2021»-ին

ՀՀ Արմավիրի մարզպետը՝ Համբարձում Մաթևոսյանը, մասնակցել է «Արվեստի փոստատար» խորագրով «Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիում 2021»-ին: Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի տարածած հաղորդագրությունից:

Սիմպոզիումն արդեն 6-րդ տարին է, ինչ կազմակերպվում է և նպատակ ունի հայ և օտարերկրյա արվեստագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ և փոխանակվել փորձով, ինչպես նաև համալրել Էջմիածին քաղաքում ստեղծված միջազգային արվեստի պատկերասրահի հավաքածուն՝ նպաստելով միջմշակութային երկխոսությանը:

Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանին ծննդյան օրվա առթիվ և շեշտել, որ այն եզակի դեպքերից է, երբ մարդն իր ծննդյան օրը հաճելի նվեր է մատուցում մյուսներին.

«Գնահատելով Ձեր ուրույն դերը մարզի կրթամշակութային կյանքում՝ մեծ պատիվ ունեմ Էջմիածնի օրվան նվիրված միջոցառման շրջանակում Ձեզ պատվոգրով պարգևատրելու»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին